Jump to content

Կողմնակի ազդեցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկության մեջ կողմնակի ազդեցությունը թերապևտիկ կամ կողմնակի ազդեցություն է, որը նախատեսվածից երկրորդական է․ չնայած տերմինը հիմնականում կիրառվում կողմնակի ազդեցությունը նկարագրելու համար, այն կարող է նաև կիրառվել դեղամիջոցի օգտագործման օգտակար, բայց չնախատեսված հետևանքների դեպքում։ Դեղերի առաջընթացը բարդ գործընթաց է, քանի որ ոչ մի երկու մարդ լիովին իրար նման չեն, այնքան նույնիսկ դեղերը որոնք վիրտուալ կողմնակի ազդեցություններ չունեն, որոշ մարդկանց համար կարող են լինել բարդ։ Ինչպես նաև դժվար սարքել դեղ, որը թիրախավորում է մարմնի մի մասը, բայց չի ազդում այլ մասերի վրա[1], այն փաստը, որը մեծացնում է կողմնակի ազդեցությունների վտանգը ոչ նպատակային հատվածներում։

Երբեմն դեղեր են նշանակվում կամ կատարվում են պրոցեդուրաներ՝ իրենց կողմնակի ազդեցությունների համար․ այդ դեպքում նշված կողմնակի ազդեցությունը դադարում է լինել կողմնակի ազդեցություն և այժմ նախատեսված էֆֆեկտ է։ Օրինակ ռենտգենյան ճառագայթները պատմականորեն (և այժմ) օգտագործվում են որպես պատկերային տեխնիկա․ նրանց օնկոլիտիկ կարողության բացահայտումը հանգեցրեց նրանց աշխատանքին ռադիոթերապիայի մեջ (չարորակ ուռուցքների աբլացիա)։

Կողմնակի ազդեցությունների հաճախականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլ առողջապահական կազմակերպություններ բնութագրում են կողմնակի ազդեցությունների հավանականությունը կամ փորձի հնարավորությունը, ինչպես[2][3]

  • Շատ հաճախ, ≥ 110
  • Հաճախ, 110 to 1100
  • Ոչ հաճախ, 1100 to 11000
  • Հազվադեպ, 11000 to 110000
  • Շատ հազվադեպ, < 110000

Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ ցանկը պետք է պարունակի միայն այն ազդեցությունները, երբ «առնվազն ողջամիտ հավանականություն» կա, որ այն առաջացել է դեղամիջոցի կողմից, և հաճախականությունը «պետք է ներկայացնի անմշակ դեպքերի ցուցանիշները (և ոչ թե տարբերությունները կամ հարաբերական ռիսկերը, որոնք հաշվարկվում են պլացեբոյի կամ այլ համեմատականի նկատմամբ)»[4]։ Այն է, հաճախականությունը նկարագրում է ինչքան հաճախ են ախտանիշները առաջացել դեղի ընդունումից հետո, բայց ոչ դեղամիջոցի հետևանքով։ Ե՛վ բուժաշխատողները[5], և՛ սովորական մարդիկ[6] սխալ են մեկնաբանում կողմնակի ազդեցությունների հաճախականությունը՝ նկարագրելով դեղամիջոցի կողմից առաջացած հաճախականության աճը։

Թերապևտիկ կողմնակի ազդեցությունների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոտինի հնարավոր կողմնակի ազդեցությունները[7][8]
  • Bevacizumab (Avastin) օգտագործվում է արյան անոթների աճը դանդաղեցնելու համար, օգտագործվել է չոր տարիքային մակուլար դեգենարացիայի, ինչպես նաև մակուլյար այտուցների դեմ, որոնք առաջացել են դիաբետիկ ռետինոպաթիայի և ցանցաթաղանթի կենտրոնական երակի խցանման հետևանքով[9]։
  • Buprenorphine-ը փորձնականորեն (1982-1995) հաստատվել է, որ էֆեկտիվ է ծանր, ռեֆրակտոր դեպրեսսիայի դեպքում[10][11]։
  • Bupropion -ը (Wellbutrin), հակադեպրեսանտ է, նաև կիրառվում է ծխելը դադարեցնելու օգնություն․ այս ցուցումը հաստատվել է հետագայում և ծխելը դադարեցնող արտադրանքի անվանումը Zyban է։Կանադայի Օնտարիոյում ծխելը դադարեցնելու դեղերը չեն ապահովագրվում թմրամիջոցների գավառական ծրագրերով. այլուր, Zyban-ի գինը ավելի բարձր է, քան Wellbutrin-ը, չնայած նույն դեղամիջոցն է։ Հետևաբար, որոշ բժիշկներ նշանակում են Wellbutrin երկու ցուցումների համար։
  • Carbamazepine (Կարբամազեպինը )հաստատված դեղամիջոց է բիպոլյար խանգարումների և էպիլեպտիկ նոպաների համար, բայց այն ունի ուշադրություն-դեֆիցիտային գերակտիվ խանգարումը (attention-deficit hyperactivity disorder (ADHD)), շիզոֆրենիան,ֆանտոմային վերջույթների սինդրոմը,պարօքսիզմալ էքստրիմ ցավի խանգարումը, նեյրոմիոտոնիան և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը բուժող կողմնակի ազդեցություններ[12]։
  • Dexamethasone և betamethasone-ը վաղաժամ ծննդաբերության, պտղի թոքային հասունացման համար[13]։
  • Doxepin-ը կիրառվել է անոթային այտուցը և ծանր ալերգիկ ռեակցիաների բուժման նպատակով, քանի որ այն հզոր հակահիստամինային հատկություններ ունի[14]։
  • Gabapentin, ընդունված է մեծահասակների մոտ նոպաների և պոստհերպետիկ նևրալգիայի բուժման համար, ունի կողմանկի ազդեցություններ, որոնք կիրառվում են բուժելու բիպոլյար խանգարումը, էսենցիալ տրեմորը, ջերմահորդանքը, միգրենի պրոֆիլակտիկայում, նեյրոպաթիկ ցավի համախտանիշները, ֆանտոմային վերջույթների սինդրոմը և անհանգիստ ոտքերի համախտանիշը[15]։
  • Hydroxyzineհակահիստամինային է, նույնպես կիրառվում է որպես անքսիոլիտիկ։
  • Մագնեզիումի սուլֆատը մանկաբարձության մեջ՝ վաղաժամ ծննդաբերության և պրեէկլամպսիայի համար.[13]:
  • Methotrexate (MTX), հաստատված է խորիոկարցինօմայի բուժման համր, հաճախ օգտագործվում է չպատռված արտաարգանդային հղիության բուժման նպատակով[16]։
  • Սելեկտիվ սերոտոնինային հետզավթումն ընկճող դեղամիջոց sertraline-ը հաստատված հակադեպրեսանտ է, բայց հետաձգում է կոնյուգալ կլիմաքսը տղամարդկանց մոտ և, հետևաբար, կարող է տրվել նրանց, որոնց կլիմաքսը վաղաժամ է[17]։
  • Sildenafil-ի սկզբանե նախատեսված էր թոքային հիպերտենզիայի համար. այնուհետև պարզվեց, որ այն նաև էրեկցիա է առաջացնում, ինչի համար հետագայում վաճառվեց։
  • Terazosinα1-ադրենէրգիկ անտագոնիստ է ընդունված է շագանակագեղձի չարորակ հիպերպլազիայի բուժման և հիպերտենզիայի համար,սա (մի քանի դեղամիջոցներից մեկն է), որն օգտագործվում է առանց պիտակի՝ դեղորայքային դիաֆորեզի և հիպերհիդրոզի (ավելորդ քրտնարտադրության) բուժման համար[18][19]։

Անցանկալի կողմնակի ազդեցությունների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Echinacea (Էխինացեա) - հաղորդվում են 20-ից ավել փոխազդեցությունների ձևեր, ներառյալ ասթմայի գրոհները, հղիության կորուստ, ցան, այտուց, մկանների ցավ և ստամոքս-աղիքային խանգարումներs[20]։
  • Feverfew - հղի կանայք պետք է խուսափեն այս բույսը օգտագործելուց, այն կարող է առաջացնել արգանդի կծկումներ, որը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ վիժման[21]։
  • Աստղածաղկազգիների բույսերը, որը ներառում է տարկավանը (լատ․՝ Tanacetum parthenium), էխինացեա, խատուտիկը և երիցուկը։ Կողմնակի ազդեցությունները ներառում են ալերգիկ մաշկաբորբը և բարձր ջերմությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Why do side effects occur? | Guides | HIV i-Base». i-base.info.
  2. «Common and Rare Side Effects for misoprostol oral».
  3. «Definitions» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  4. «A Guideline on Summary of Product Characteristics» (PDF). European commission. 2009 թ․ սեպտեմբերի 1.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Mühlbauer V, Mühlhauser I (November 2015). «Understanding adverse drug reactions in package leaflets - an exploratory survey among health care professionals». BMC Health Services Research. 15 (1): 505. doi:10.1186/s12913-015-1160-1. PMC 4641349. PMID 26554666.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. Mühlbauer V, Prinz R, Mühlhauser I, Wegwarth O (2018 թ․ սեպտեմբերի 13). «Alternative package leaflets improve people's understanding of drug side effects-A randomized controlled exploratory survey». PLOS ONE. 13 (9): e0203800. Bibcode:2018PLoSO..1303800M. doi:10.1371/journal.pone.0203800. PMC 6136776. PMID 30212555.
  7. «Nicotine Side Effects». Drugs.com.
  8. Schraufnagel DE, Blasi F, Drummond MB, Lam DC, Latif E, Rosen MJ, և այլք: (September 2014). «Electronic cigarettes. A position statement of the forum of international respiratory societies». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 190 (6): 611–8. doi:10.1164/rccm.201407-1198PP. PMID 25006874. S2CID 43763340.
  9. Boseley S (2006 թ․ հունիսի 17). «Drugs firm blocks cheap blindness cure». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  10. Gracer R (February 2007). «The Buprenorphine Effect on Depression» (PDF). naabt.org. National Alliance of Advocates for Buprenorphine Treatment. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. Bodkin JA, Zornberg GL, Lukas SE, Cole JO (February 1995). «Buprenorphine treatment of refractory depression». Journal of Clinical Psychopharmacology. 15 (1): 49–57. doi:10.1097/00004714-199502000-00008. PMID 7714228.
  12. Leehey K (2003 թ․ օգոստոսի 1). «Mood Stabilizers for Bipolar Disorder (Manic Depressive)». Leeheymd.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  13. 13,0 13,1 Wing DA, Powers B, Hickok D (April 2010). «U.S. Food and Drug Administration drug approval: slow advances in obstetric care in the United States». Obstetrics and Gynecology. 115 (4): 825–833. doi:10.1097/AOG.0b013e3181d53843. PMID 20308845.
  14. Shen WW, Mahadevan J, Hofstatter L, Sata LS (July 1983). «Doxepin as a potent H2 and H2 antihistamine for epigastric distress». The American Journal of Psychiatry. 140 (7): 957–8. doi:10.1176/ajp.140.7.957. PMID 6859336. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. «Off-label Use of Gabapentin» (PDF). Idaho Drug Utilization Review, educational leaflet. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «Pregnancy». drugs.nmihi.com. (New Medical Information and Health Information). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  17. Deem SG. «Premature Ejaculation». Emedicine.com. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  18. Gelenberg AJ, Freeman MP, Markowitz JC, Rosenbaum JF, Thase ME, Trivedi MH, Silbersweig DA (2010). «Practice guideline for the treatment of patients with major depressive disorder» (PDF). Am J Psychiatry. American Psychiatric Association. 167 (Suppl 10): 9–118.
  19. Cheshire WP, Fealey RD (2008). «Drug-induced hyperhidrosis and hypohidrosis: incidence, prevention and management». Drug Safety. 31 (2): 109–26. doi:10.2165/00002018-200831020-00002. PMID 18217788. S2CID 23041000.
  20. «Filagra Vs Fildena». Filagra100mg.com. 2017 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին.
  21. Wells RE, Turner DP, Lee M, Bishop L, Strauss L (April 2016). «Managing Migraine During Pregnancy and Lactation». Current Neurology and Neuroscience Reports. 16 (4): 40. doi:10.1007/s11910-016-0634-9. PMID 27002079. S2CID 10098257.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]